Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Աշխարհաքաղաքական իրադարձությունները նորանոր պատերազմների նշաններ են մեզ ուղղում

Աշխարհաքաղաքական իրադարձությունները նորանոր պատերազմների նշաններ են մեզ ուղղում
15.10.2024 | 17:38

Օրերս Գերմանիայի պառլամենտում հատուկ ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են, որ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի Արևմուտքի հետ, իսկ Գերմանիային թշնամի է դիտարկում: Ասել են նաև, որ նա պատրաստ կլինի ՆԱՏՕ-ի հետ պատերազմի այս տասնամյակի վերջում:

Աշխարհաքաղաքական իրադարձությունները ամենուր նշաններ են մեզ ուղղում նորանոր պատերազմների, իսկ դրանցից ամենակործանարարը կլինի Արևմուտք և Արևելք պայմանական կողմերի միջև պատերազմը:

Այս պարագայում կործանարարը ուղիղ իմաստով հենց մեզ է վերաբերում, քանզի Հայաստանը, իր ներկա ընթացքով և կառավարման որակներով, ուղղակի կդադարի գոյություն ունենալ:

Լուծում կա, դա ազգային հեղափոխությունն է՝ առանց օտար պետությունների աջակցության՝ հենվելով միայն հայ ժողովրդի համախմբված ուժին: Համախմբումն այն գլխավոր խնդիրն է, որ առայսօր լուծված չէ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4063

Մեկնաբանություններ